Արսեն Չիչյանը (Բոդոլ) դատի է տվել մանկապիղծ և արդեն մահացած Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ դեռեւս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այն դեպքում, երբ Ս. Դեր-Բողոսյանը, ով մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտված, 2014թ. սեպտեմբերի 21-ին մահացել է:

«Ժողովուրդ»-ը Ա. Չիչյանից փորձեց պարզել, թե նա ինչ պահանջ ունի արդեն հանգուցյալ Ս. Տեր-Բողոսյանից, եւ ինչպես է իրագործվելու այն: Պարզվում է՝ հայցվորը գիտի, որ Ս. Դեր-Բողոսյանը մահացել է. «Է, հետո ինչ անենք, որ մահացած է, նրա իրավահաջորդից կարող եմ պահանջել: Իսկ իրավահաջորդը նրա կինն է՝ Մադլեն Թաշչյանը»: Իսկ թե կոնկրետ ինչ պահանջ է ներկայացրել, Չիչյանը հրաժարվեց ասել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս