Բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանին, նրա եղբորը, Պավել Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում, «Հիմնադիր խորհրդարանի» շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: Նրանք ներկայացրել են «Հիմնադիր խորհրդարան»-ի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:

Այնտեղ ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործել շենք:

Այս պահին «իրավապահների» մեկ այլ խումբ ներկայացել է «Հիմնադիր խորհրդարան»-ի պատգամավոր Կարո Եղնուկյանի բնակարան:

«Հիմնադիր խորհրդարան»-ից Armlur.am-ին հենց նոր տեղեկացրին, որ այս պահին բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին։




Լրահոս