Իրանի ու Պակիստանի սահմանին սպանվել է 8 իրանցի սահմանապահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

8 սահմանապահներ դարձել են Սիստան ու Բելուջիստան նահանգներում ձեռքի նռնականետերով զինված խմբավորման զոհը. հայտնում են Իրանի իշխանությունները:

Ինչպես հայտնել է Պակիստանի հետ սահմանակից իրանական նահանգի փոխնահանգապետ Ալի Աշգար Միրշեկարին, հարձակվողները ներխուժել են Նեգուրի շրջան:

Հարձակումից հետո նրանք հետ են անցել սահմանն ու թաքնվել Պակիստանի Բելուջիստանում:

Միրշեկարիի խոսքերով՝ Իրանի իշխանությունները պահանջում են Պակիստանի իշխանություններից ձերբակալել ու արտահանձնել զինվորականների սպանության մեջ կասկածյալներին:




Լրահոս