Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր՝ ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում, «Հիմնադիր խորհրդարանի» շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: Նրանք ներկայացրել են «Հիմնադիր խորհրդարան»-ի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:
Առավոտյան խուզարկել են նաև Վանաձորում բնակվող «Հիմնադիր խորհրդարան»ի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետև բերման ենթարկել նրան։ Այս պահին խուզարկում են նաև Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը։
Հիշեցնենք, վաղ առավոտից խուզարկություն է սկսվել Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում, բերման են ենթարկվել Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Թորոս Սէֆիլյանը, Պավել Մանուկյանը։