Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծն ընդունվեց միաձայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մշտական նիստում քննարկվեց  Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» հայտարարության տեքստը:

Նշենք, որ նախորդ քննարկման ժամանակ պատգամավորներն իրենց դժգոհությունն էին արտահայտել, թե հայտարարությունը տառացիորեն կրկնում է արդեն իսկ ընդունված համահայկական հռչակագիրը: Որոշում էր կայացվել համապատասխան փոփոխություններ կայացնել և դրանք քննարկել այսօր:

Զարուհի Փոստանջյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե փոփոխված տարբերակն արժանացել է պատգամավորների հավանությանը և միաձայն «կողմ» քվեարկությամբ ներառվել այսօր մեկնարկող նիստերի օրակարգում:




Լրահոս