Հուսիտները Սաուդյան Արաբիային հարվածներ հասցնելու հնարավորություն ունեն. «Հըզբոլլահ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենում հուսիտների շարժման հրամանատարությունը դեռ Սաուդյան Արաբիայի օբյեկներին հարված հասցնելու մասին որոշումը չի ընդունել, չնայած նրանք ունեն նման հնարավորություն. կարծում է «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման առաջնորդ Սեյիդ Հասան Նասրուլլան:

Մարտի 26-ից Սաուդյան Արաբիայից ու Պարսից ծոցի այլ երկրներից բաղկացած միջազգային կոալիցիան Եմենում ընդդեմ «Անսար Ալլա» շարժման կողմնակիցների ռազմական օպերացիա է իրականացնում: Սաուդյան Արաբիան մտավախություն ունի հուսիտների միջոցով ամրապնդել Եմենում Իրանի ազդեցությունը:

«Եմենում ռազմական գործողությունները ղեկավարող հրամանատարությունն այս պահին Բաբ էլ-Մանդաբը փակելու ու Սաուդյան Արաբիայում թիրախներին հարվածներ հացնելու որոշում չի կայացրել, չնայած նրան, որ նրանք ունեն նման հնարավորություն»,- պատմել է Նասրուլան սիրիական «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:




Լրահոս