Մյունխենի «Բավարիա»-ն մտադիր է գնել Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերը: Գերմանական ակումբի և ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները:
Ռամոսի գործող պայմանագիրն արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թվականը: Մադրիդյան թիմը ցանկանում է այն երկարաձգել մինչև 2019 թվականը:
Նշենք, որ Ռամոսը հրաժարվել էր մրցաշրջանի ընթացքում այդ թեմայով բանակցել «Ռեալի» հետ: