YES HAY EM, YES I AM խորագրով փառատոն Բելգիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 22-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում “ԱՐԴԻԱ” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Բելգիայում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ “YES HAY EM, YES I AM” խորագրով փառատոն:
Միջոցառման առաջին մասըև գիտաժողովը, նվիրված էր հայի ինքնությանը բնորոշ հատկանիշներին ու առկա խնդիրներին: Ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Բելգիայի Թագավորությունում հայ առաքելական եկեղեցու հովվապետ Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, “ԱՐԴԻԱ” հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Վարդանյանը, Հոլանդիայի “Աբովյան” մշակութային կենտրոնի նախագահ Մաթո Հախվերդյանը և այլք:
Բանախոսներն իրենց ելույթներում հիմնականում անդրադարձան ազգային ինքնության պահպանմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ինչպես նաև սփյուռքահայությանը հուզող այլ հիմնախնդիրներին:
Գիտաժողովին հաջորդեց մշակութային փառատոնը՝ երգի-պարի համույթների, հայ արվեստագետների և անհատ կատարողների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց Արսեն Հակոբյանի հեղինակած “Արարատից Եվրոպա” փաստապատմագրական ֆիլմը:
Միջոցառմանն, ի թիվս Բելգիայում բնակություն հաստատած հայերի և բելգիահայությունը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների, ներկա էին Գերմանիայից և Նիդերլանդներից ժամանած հայեր:




Լրահոս