Մելիք Մանուկյանը` եղբոր առաջադրման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) եղբայրը՝ Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է և մի շարք բիզնեսների սեփականատեր:

Այսօր Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց. «Թող սկսվի առաջադրումը, կորոշենք»: Մեր այն հարցին` չե՞ք որոշել, նա պատասխանեց, թե առաջադրումը դեռ չի սկսվել:

Անդրադառնալով իրեն պատկանող գործարանին, որը վերանորոգման աշխատանքների պատճառով փակվել է, պատգամավորը վստահեցրեց, թե այլ խնդիր չկա և համապատասխան աշխատանքներից հետո այն կվերագործարկվի: Նա նշեց. թե ոչ մի խնդիր չկա, ուղղակի այդ ամենը համընկել է հարկային ստուգումների հետ, և աղմուկ է բարձրացել:

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:




Լրահոս