Հնդկաստանում տղամարդը փորձել է ամուսնանալ օձի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Փրադեշ նահանգի բնակիչը փորձել է ամուսնանալ օձի հետ: Այս մասին գրում է The Daily Mirror-ը: 27-ամյա Սանդիպ Փաթելը համոզված է եղել , որ կոբրան իր նախորդ կյանքում եղել է գեղեցիկ աղջիկ, իսկ այժմ սիրահարվել է նրան:

Ամուսնության արարողությանը, որը պետք է լիներ տեղի տաճարներից մեկում, ավելի քան 12 հազար մարդ է ներկա եղել: Սակայն հարսանիքը խափանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Տաճար ժամանած ոստիկանները ձերբակալել են Փատելին ու նրա հորը՝ հասարակական կարգը խաթարելու համար: Նշվում է, որ հյուրերը հիասթափված են եղել ձերբակալություններով ու իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել հավելյալ ուժեր կանչել՝ նրանց ցրելու համար:

Փատելայի խոսքերով՝ գիշերները նա խորը տրանսի մեջ է ընկնում, օձ դառնում ու շփվում իր սիրելիի հետ:




Լրահոս