Այսօր` ապրիլի 7-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ Վարչապետի «Լավագույն կին-գործարար» 2015 մրցանակաբաշխությունը, որի բացման խոսք ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վերջինս կարևորեց կնոջ դերը տնտեսության զարգացման գործում:
Մրցանակները հանձնվեցին 5 անվանակարգերում երկուական մրցանակ` «Լավագույն կին-գործատու», «Լավագույն կին-նորարար», «Լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար» և «Լավագույն սկսնակ կին գործարար»:
«Լավագույն կին գործատու» մրցանակի հաղթող սիրահայ Ալին Մասրլյանը, ով 1998 թվականին հիմնադրել և մինչ այսօր ղեկավարում է Երևանում հայտնի «Հալեպ» խանութը, Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ սկզբնական շրջանում իրենց գործունեությունը հեշտ էր, քանի որ Հայաստանում արևելյան քաղցրավենիք առաջարկող ընկերություն չկար: Տիկին Մասրլյանը ցավով նշեց, որ Հայաստանում ոչ թե տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, այլ` հենց տնտեսական ճգնաժամ, իսկ պետական մարմինների կողմից` անլուրջ վերաբերմունք: «Գիտե՞ք, մի քիչ եթե մտածեն` սա էլ թող ժողովրդին մնա, լավ կլինի»,- ասաց գործարար կինը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: