
Հնդիկ նշանավոր դերասանուհի Այշվարիյա Ռայը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Նա ընտրվել է ՄԱԿ-ի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի ներկայացուցիչ:
Նա կօգնի ՄԱԿ-ին բարձրացնել իրազեկումն այնպիսի կարեւոր խնդիրների մասին, ինչպիսիք երեխաների մոտ ՄԻԱՎ-վարակների կանխարգելումն է եւ հակառետրովիրուսային բուժման հասանելիության ընդլայնումը, հաղորդում է ՄԱԿ ռադիոն: Այշվարիյա Ռայը 1994-ին, ճանաչվել է “Միսս աշխարհ”: Մինչեւ հիմա տարբեր հարցումների արդյունքում նա բազմիցս համարվել է Հնդկաստանի, Ասիայի եւ ողջ աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը: