Միգուցե ուզում է ամուսնանա, չենք կարող պարտադրել` կրթություն ստանա. Հեղինե Բիշարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ օրենքում առկա խնդիրների մասին խոսեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Սա Սահմանադրական իրավունք է, բայց մենք ծնողի հնարավորության հարցն ենք հանել: Մայիսին դեռ մենք քննարկել ենք, որտեղ ծնողի իմացությամբ երեխան կարող էր դուրս գալ 9-րդ դասարանից: Մենք 19 տարեկան մարդուն չենք կարող պարտադրել, որ նա միջնակարգ կրթություն ստանա, որովհետև աղջիկ երեխա է և 18 տարեկանում միգուցե ուզում է ամուսնանա», – նշեց նա:

Նախագծի մասին խոսեց նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, որ  անհրաժեշտ է տեքստը բերել Քրիստոսի տեսքի, նոր քվեարկել: «Խիստ անհամաձայնություններ կան և անհամատեղելի բաներ: Ազգային ժողովի կայքում ուրիշ  բան է գրված, դուք ուրիշ բան եք ասում, փաստաթղթում ուրիշ բան է գրված: Այս ձևի չի կարելի քվեարկել, տեքստը ոչ մեկը չունի»:

Հիշեցնենք, որ, ի վերջո, որոշում կայացվեց հետաձգել քվեարկությունը և հարցը ևս մեկ անգամ քննարկել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քիչ առաջ հայտարարեց, որ այսօր համապատասխան հանձնաժողովում նախարարի մասնակցությամբ կքննարկվի այս հարցը:




Լրահոս