Վերջին մի քանի օրերի ընթացքում Եմենից հարկադրաբար հեռացող Ռուսաստանի ու այլ երկրների քաղաքացիներով հերթական ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մերձմոսկվայի Չկալովի օդանավակայանում:
Մոսկվայում վայրէջք կատարած Իլ-62 ինքնաթիռում եղել են Հայաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ֆրանսիայի, Եմենի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Իրաքի քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ` 150 մարդ է տարհանվել, այդ թվում` մինչև 2 տարեկան 5 երեխա, ինչպես նաև` 3-ից 14 տարեկան 29 երեխա:
Ինչպես ասում են ինքնաթիռի ուղևորները, Եմենում իրավիճակն օրեցօր վատթարանում է, բարելավման հույսերը չեն արդարացել, այդ իսկ պատճառով էլ երկիրն արտակարգ կերպով լքում են այլ երկրների քաղաքացիներ: