Լևոն Զուրաբյանը` «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների դեմ գործողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հյատնել էր, այսօր առավոտվանից բերման են ենթարկում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին: Հայտնի է, որ նրանք որոշել էին ապրիլի 24-ին շուրջօրյա հանրահավաքներ սկսել, և այս քայլով իշխանությունները, կարծես թե, չեզոքացնում են նրանց:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե մանրամասներին չի տիրապետում, սակայն ընդգծեց, որ այս ամենը տեղավորվում է ռեժիմի գործողությունների տրամաբանության մեջ:

«Դժվար է ոտքի վրա գնահատական տալ, բայց սա տեղավորվում է հետապնդումների, սահմանադրական իրավունքների խախտման շղթայի մեջ», – նշեց նա:

Անդրադառնալով քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, որում ակնհայտ վերաբերմունք է ներկայացված. Լ. Զուրաբյանը  հայտարարեց. «Եթե ոստիկանությունն իրեն թույլ է տալիս շտկումներ կատարել ցուցարարների կարգախոսների վերաբերյալ, սա արդեն ցույց է տալիս նրանց իրավական մտածողության մակարդակը: Կարծում են, որ քննիչը կարող է բարոյական կամ քաղաքական դատողություններ անել կարգախոսների կամ ծրագրերի վերաբերյալ, որն աբսուրդ է»:




Լրահոս