
ՀՀ Վարչապետի «Լավագույն կին գործարար» 2015 մրցանակաբաշխության ժամանակ սիրիահայ գործարար կին Այտա Սանդուրյանը միջազգային կազմակերպությունների կողմից պարգևատրվեց խրախուսական մրցանակով:
Այտա Սանդուրյանը 2.5 տարի է, ինչ Հայաստանում է, մասնագիտությամբ ուսուցչուհի է, բայց Հայաստան գալուց հետո մասնագիտությունը փոխել է և սկսել զբաղվել ասեղնագործությամբ: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ սկզբնական շրջանում տանն էին ասեղնագործում, այնուհետև կարողացել են զարգացնել բիզնեսը:
Սիրիահայ գործարար կնոջ խոսքով` իրենց սկզբնական շրջանում քաջալերել են, օգնել, հիմա ևս օգնում են, ցուցահանդեսներ են կազմակերպում, որպեսզի ապրանքը վաճառվի: Ա. Սանդուրյանը հույս ունի Հայաստանում մշտական բնակություն հաստատել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանությում