Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Իրան: Նրա նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում:
Էրդողանի այցը դարձել է վերջին 4 տարիների ընթացքում Իրան Թուրքիայի նախագահի առաջին այցը: Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել Իրանին դադարեցնել աջակցել Եմենում շիա-հուսիտներին ու «հեռանալ այնտեղից», ինչից հետո Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իրանում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատարին ու իր բողոքը հայտնել այս հայտարարությունների կապակցությամբ: Դրանք Թեհրանում «անտեղի ու ոչ կոռեկտ» են որակել: