Շարունակվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ պետական երիտասարդական նվագախմբի համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սկսում է իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համագործակցությամբ։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երիտասարդական նվագախմբի վաղեմի բարեկամն է և իր աջակցությամբ մշտապես սատարում է նվագախմբի բոլոր նախաձեռնություններին։ Սերտ համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել նորարարական նախագծեր, Հայաստան են հրավիրվել մեծանուն երաժիշտներ։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության շնորհիվ նվագախումբը՝ որպես մշակութային դեսպան, հնարավորություն է ունեցել ոչ միայն համագործակցելու ժամանակակից երաժշտարվեստի մեծ վարպետների հետ, այլև հայկական մշակույթը և հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացնելու արտասահմանյան բեմերում։

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է աջակցել մի կոլեկտիվի, որը կազմված է երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներից: Հաճելի է տեսնել այն ոգևորությունը, նվիրումը և բարձր որակ ստանալու ձգտումը, որով աշխատում է նվագախումբը: Անշուշտ, դրանով են պայմանավորված կոլեկտիվի հաջողություններն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք փորձում ենք հնարավորինս նպաստել, որ այս երիտասարդները հայրենիքում մնալու և իրենց մասնագիտական ոլորտում լիարժեք ինքնարտահայտվելու և կայանալու հնարավորություն ունենան»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ ընդամենը վերջերս Երիտասարդականը՝ որպես պաշտոնական նվագախումբ, արդեն երկրորդ անգամ մասնակցել է Լիբանանում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին, որի շրջանակներում ունեցած համերգներին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ, հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ ներդրեց դասական երաժշտության համերգների առցանց հեռարձակման մշակույթը, ինչի արդյունքում դասական արվեստին հաղորդակից են դառնում ոչ միայն համերգասրահի հանդիսականներ, այլև հազարավոր երաժշտասերներ՝ աշխարհի տարբեր վայրերում։

«Արվեստը մշտապես աջակցության կարիք ունի։ Բարձրարժեք մշակույթը հանրությանը հասցնելու գործում մենք միշտ զգում ենք մեկենասների կարիքը։ Հայաստանում այդ առաքելությունը ստանձնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Ռալֆ Յիրիկյանը։ Իրենց շնորհակալ գործունեությամբ տարիներ շարունակ նրանք ապահովում են բարձր արժեքների տարածումն ու զարգացումը»,-նշել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:




Լրահոս