
2015թ. Ռուսաստանում ինֆլյացիան կլինի 12%-ից պակաս, իսկ ՌԴ տնտեսությունը 2016-ին կարող է դրական աճ գրանցել, ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Ռուսական բանկերի ասոցիացիայի համագումարի ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ այս տարի կկարողանանք 12%-ից պակաս ինֆլյացիայի դուրս գալ, տոկոսադրույքներն էլ կնվազեն»,-նախարարին ցիտում է Reuters-ը:
Սիլուանովի խոսքերով՝ ՌԴ կառավարությունն ու բանկերը կայունացրել են իրավիճակը ֆինանսական շուկայում, իսկ դրան պետք է հետևի տնտեսական ռեալ սեկտորի կարգավորումը:
Հավելենք, որ մարտ ամսվա արդյունքներով՝ ՌԴ տարեկան ինֆլյացիան կազմել է 16,9%: