«ՀՀ երկրորդ նախագահը 148 մլն դոլար վարի տվեց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

164 դոլարով մենք գազը ստանում ենք, 340-ով ծախում ենք: Հիմա էսքան բողոքում եք Ուկրաինայից, Ուկրաինան այսօր ստանում է 247 դոլարով, 4 օր առաջ  3,5 անգամ գազի գինը բարձրացրեց, 280-ով ծախում է: Գնանք էս ժողովրդին ի՞նչ ասենք,  որտե՞ղ է մեր ստրատեգիական ռազմավարությունը, ի՞նչն է:  Այսօր գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների ներկայացման ժամանակ այսպես սկսեց իր հարցը ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Եվ երկրորդ հարցը՝ այստեղ վերլուծված չեն ներդրումները, այդ ինչպես է ստացվում, որ «Գազպրոմի» մենեջերը, թեկուզև լավ աշխատավարձ է ստանում, այսօր ներկայանում է որպես օլիգարխ:  Մարդը մի քանի 100 մլն ունի և արդեն խոսում է Մոսկվայից Երևան ներդրումների մասին, սա ռազբիրատ արե՞լ եք», – նշեց նա:

Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց այսպես. «1998-ին Հայաստանի «Գազարդի» կեսը տվեցինք ռուսներին 148 մլն-ով: Դրա դիմաց փող պիտի գար 148 մլն, չի եկել: ՀՀ երկրորդ նախագահը երբ 148 մլն դոլար վարի էր տալիս, այստեղ «մազութի գործ» էիք քննարկում: Երկրորդ նախագահը 148 մլն դոլար վարի տվեց: Ո՞ւր է այդ 148 մլն դոլարը,  սա քննե՞լ եք, թե՞ չեք քննել»:

Վարդան Այվազյանը նշեց, որ այս  հարցը չեն ուսումնասիրել, քանի որ սկսել են 2001-ից, սակայն իր հիշողությամբ որոշ մանրամասներ նշեց. «Եթե հիշողությունս չի դավաճանում, այդ ամբողջը բերեցին և դրա դիմաց, կարծեմ, գազ ստացանք: Այսինքն` այդ գումարը ոչ թե մտավ պետբյուջե, այլ դա փոխհատուցել են գազով, եթե չեմ սխալվում»:

Անդրադառնալով գազի սակագնին` նա նշեց. «345-ով վաճառում ենք հիմնականում ազգաբնակչությանը, որը գալիս է գազի սպառողների մոտ 35-40 տոկոսը: Գազի սպառման մնացած 60 տոկոսին վաճառում ենք 280 դոլարի կարգի»:




Լրահոս