
Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետ նշանակելուց հետո անընդհատ շրջանառվում էր այն միտքը, որ վերջինս իր պաշտոնը ստացել է աներոջ` Գագիկ Ծառուկյանի և հոր` պատգամավոր Մուրադ Գուլոյանի շնորհիվ:
Վերջինս այսօր խորհրդարանում, լրագրողների հարցին ի պատասպան, նշեց, որ իր որդու աշխատանքը գնահատելով են պաշտոն տվել:
Լրագրողի այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանն ինչ դերակատարում է ունեցել, Գուլոյանը նշեց. «Ծառուկյանը բացարձակապես կապ չունի»: