Սեպտեմբերի 28-ին կկայանա Հարավային Կոնեկտիկուտի Պետական համալսարանի նոր ռեկտորի երդմնակալության արարողությունը: ԱՄՆ-ի պատմության մեջ բուհի առաջին հայուհի ռեկտորն է դարձել Մարի Ա. Փափազյանը,- գրում է Courant.com-ը: Նոր նշանակումը կնշվի ուսումնական հաստատության հարկի տակ անցկացվելիք հայ արվեստի ցուցահանդեսով, որի համադրողն է ամերիկահայ հայտնի հավաքորդ և մեկենաս Վիկի Շողակ Հովհաննիսյանը: Կներկայացվեն Հայաստանից 13 արվեստագետների գեղանկարներ ու քանդակներ: Նախքան այս պաշտոնը ստանձնելը, Մարի Ա. Փափազյանը եղել է Նյու Յորքի համալսարանի Լեհմանի քոլեջի փոխնախագահը: 16-17-րդ դարերի նշանավոր անգլիացի պոետ ու երգիծաբան Ջոն Դոնին նվիրված գրքի հեղինակ է:
Առաջին անգամ ԱՄՆ-ում բուհի ռեկտոր է ընտրվել հայուհի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ