
Միլանի «Ինտեր-ը» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեին՝ նրան առաջարկելով շաբաթական 300 հազար եվրո աշխատավարձ:
«Ինտեր»-ը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր և 300 հազար եվրո աշխատավարձ: «Մանչեսթեր Սիթի»-ում Տուրեի աշխատավարձն այդքան է, սակայն պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը, իսկ ակումբն էլ չի շտապում երկարաձգել այն: