
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային գրոհել են վայրի մեղուները, երբ նա երեխաներին Զատկի տոնակատարությունների ժամանակ Սպիտակ տան մարգագետնում հեքիաթ է կարդալիս եղել: Գունազարդ գիրքը ձեռքին երկրի նախագահը չի կորցրել իրեն ու փորձել է հանգստացնել վախեցած երեխաներին:
Սակայն առանձնակիորեն տպավորվող երեխաները լրջորեն վախեցել են, իսկ որոշներն էլ իսկական հիստերիա են սարքել: Սակայն մի քանի րոպե անց մեղուների պարսն իսկապես հեռացել է Սպիտակ տան մարգագետնից, իսկ Օբաման շարունակել է իր ընթերցումը:
Ինչպես նշում են ականատեսները, այս տարի Զատկի տոնակատարության ժամանակ Սպիտակ տանն էին հավաքվել շուրջ 35 հազար այցելու: