Ժիրայր Սէֆիլյանի և ընկերների ձերբակալությունն անհասկանալի է. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությունն անհասկանալի և դատապարտելի է անկախ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար: Համացանցի իր էջում պատգամավորն անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալությանը և նշել.

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները հրապարակային հայտարարել էին, որ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան միջոցառումների ժամանակ որևէ ակցիա չեն իրականացնելու եւ համաձայնվել էին այդ օրվա հանրահավաքն անցկացնել Երեւանի Կենտրոնից հեռու` Էրեբունի համայնքում:

Այս ֆոնին նրանց ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ մեղադրելը թվում է անհիմն եւ մերկապարանոց»:




Լրահոս