Առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կշարունակի կրել անտիցիկլոնային դաշտի ազդեցությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանի ողջ տարածքում մոտակա օրերին կպահպանվի տաք եւ առանց տեղումների եղանակ: Այդ մասին այսոր`սեպտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Հանրապետության տարածք կներթափանցեն արեւադարձային տաք հոսանքներ, ինչի արդյունքում՝ սեպտեմբերի 25-26-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով, ամենատաք եղանակը կգրանցվի Արարատյան դաշտավայրում ու Սյունիքի հովիտներում, որտեղ ստվերում կսպասվի մինչեւ 30 աստիճան տաքություն: “Սեպտեմբերի 28-ից ներթափանցող ցուրտ հոսանքների հետեւանքով հյուսիս- արեւելյան շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8, իսկ հանրապետության մյուս շրջաններում 2-4 աստիճանով: Շաբաթվա վերջին Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը կլինի 26-28, լեռնային շրջաններում մինչեւ 20, Տավուշում ու Սյունիքում 18-20 աստիճան: Լեռնային առանձին շրջաններում ամսի 28-29-ին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` մինչեւ 0 աստիճան”, – ասաց Սուրենյանցը:
Անրադառնալով հոկտեմբեր ամսվա կանխատեսումներին՝ նա նշեց, որ հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կլինի նորմայից մեկ աստիճան բարձր, Արարատյան դաշտավայրումում ամսվա առաջին տասնօրյակում կարձանագրվի ջերմաստիճանի բարձրացում` մինչեւ 28-29 աստիճան, լեռնային շրջաններում` 22, Լոռիում, Տավուշում ու Սյունիքում `20, իսկ հոկտեմբերի երկրորդ կեսից կանխատեսվում է ջերմաստիճանի նվազում` գիշերային ժամերին Արարատյան դաշտավայրում 2-6, Լոռիում. Տավուշում ու Սյունիքում 2-7 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում 2-5 աստիճան ցուրտ,
“Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ դա նշանակում է, որ Հանրապետությունում սպասվում են բավականին առատ տեղումներ, որեւէ անոմալիաներ չեն սպասվում, ամեն ինչ նորմայի սահմաններում է, գիոմագնիսական դաշտը կայուն ու առաջիկա օրերին ոչ մի արտառոց պատահարներ չեն լինի”, – ասաց օդերեւութաբանը: