«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալությունը քաղաքական հետապնդում է. իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գտնում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը քաղաքական հետապնդումների դաշտից է:

«Եթե չկա որևէ հիմք, մարդուն չպետք է ձերբակալեն: Կարծում եմ, որ «Հիմնադիր խորհրդարանը» հրպարակային գործունեության ընթացքում, գոնե ինձ հայտնի, որևէ հայտարարություն չի հնչել, որը կարող էր օրենքի խախտում համարվել և առիթ տալ նման լայնածավալ գործողությունների: Կարծում եմ`սա քաղաքական հետապնդումների դաշտից է»,-Armlur.am-ի հետ զրույցում նշեց Հարությունյանը:

Նրա համար մի քիչ անհասկանալի է, թե ինչու իշխանությունները նման լայնածավալ գործողությունների գնացին: «Պետք է սպասել, տեսնել` ինչ հայտարարություններ կանեն, ինչպես կարդարացնեն իրենց գործողությունները, որից հետո հասկանալի կլինի»,- ավելացրեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ  այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ձերբակալվեցին` ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:




Լրահոս