ԱՄՆ-ում 100-ամյա տղամարդը կացնահարել է կնոջն ու ինքնասպան եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում Նյու Ջերսիի 100-ամյա բնակիչը կացնով սպանել է իր 88-ամյա կնոջը, ապա` ինքնասպանություն գործել: Ինչպես գրում է  NBC News-ը, դեպքը գրանցվել է ապրիլի 5-ին:

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են երկու դի. կնոջ դին հայտնաբերվել է ննջասենյակում, իսկ տղմարդունը՝  լոգարանում: Ոստիկանությունում ենթադրում են, որ Մայքլ Ջասկին սպանել է իր կնոջը՝ Ռոզալի Ջասկիին, երբ վերջինս քնած է եղել, դրանից հետո նա վերցրել է դանակն ու ինքն իրեն մի քանի հարված հասցրել:




Լրահոս