
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների կոչերը բավականին կասկածելի բնույթ էին կրում: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների ձելբակալմանը, այս մասին նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նա ասաց, թե համապատասխան գնահատականներ պետք է տա ոստիկանությունը և հավելեց, որ որպես քաղաքական գործիչ` ինքն այս պահին կխուսափի գնահատականներ տալուց:
Պատգամավորն ընդգծեց, թե իրավապահները պատահական տեղը ոչ մեկին չեն ձերբակալում. «Մեր երկիրն այն վիճակում չէ, որ հնարավոր լինի առանց որևէ պատճառի որևէ բան անել: Եթե կա խնդիր, եկեք սպասենք, ոստիկանության պարզաբանմանը: Եթե ոչ, իրավաչափ տեղեկատվություն կլինի, այդ ժամանակ քաղաքական գնահատական կլինի»: