Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները սեպտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, Նալբանդյան փողոցից բերման են ենթարկել 53-ամյա Մարատ Գ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Էրեբունու բաժնի եւ ՃՈ Երեւանի հաշվառման քննական բաժնի ծառայողների   համատեղ միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին,  Գաջեգործների փողոցից բերման է ենթարկվել 21-ամյա Հունան Պ.-ն, որը ս/թ մայիսի 18-ից ՌԴ Սախա Յակուտիայի Հանրապետության պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր  ավազակային հարձակման մեղադրանքով:




Լրահոս