
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր Վասիլի Աթաջանյանին ԼՂՀ նախագահի խորհրդական–ԼՂՀ Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։