7 ապրիլի 2015 թ., Երևան. Այսօր Երևանում և խոշոր մարզկենտրոններում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ընկերության աշխատակիցները շնորհավորեցին կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Գրասենյակ այցելած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ստացան ծաղիկներ և նվերներ Beeline աշխատակիցների կողմից:
Հայաստանում Beeline–ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը կանանց և աղջիկների տոնը շնորհավորեց Ամիրյան հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին այս հիասքանչ տոնի կապակցությամբ: Թող որ այսօրվա տոնական տրամադրությունը մշտապես ուղեկից լինի ձեզ` պարգևելով բազում անմոռանալի ակնթարթներ և դարձնելով կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մայրության և գեղեցկության տոնը Հայաստանի ազգային տոնացույցում ներառվել է 1995 թ.-ից: Ապրիլի 7-ը նաև նշվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից` որպես Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն: