BBC-ի ռադիոյի «Ամեն ինչ հաշվի է առնվում» մրցանակակիր ծրագրի շրջանակներում Ռոյ Ջենկինսն անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Հաղորդման շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին հաղորդավարը խոսել է Քրիստոնեական եկեղեցու փոխանորդ, «Հիշելով 1915-2015թթ. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակ դոկտոր Փատրիկ Թոմասի հետ:
«Այցելելով Քարդիֆի Քաֆեյս զբոսայգում Հայոց ցեղասպանությանը նվիրված միակ հուշահամալիրը՝ նա նաև հանդիպել է Ուելսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, որի արձագանքները լսվում են մինչ օրս:
Ծրագրում նաև ներառված են եղել ականատեսների վկայություններ, ինչպես նաև` հնչել հայկական հոգևոր երգեր:
Քաղվածքներում ներառված են Վերժինե Սվազյանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Դեր Զոր» գրքի թարգմանությունն ու Գրեգորիս Բալակյանի «Հայկական Գողգոթա» աշխտանքի Փիթեր Բալակյանի թարգմանությունը:
Հաղորդումը հասանելի է այստեղ: