
Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխում են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր։ Այս մասին Armlur.am-ին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը:
Մինչ այդ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին նույնպես տեղափոխել էին ձերբակալված անձանց պահման վայր։
Վարդան Հակոբյանը նշեց, որ այս պահի դրությամբ այլ բան հայտնի չէ, իսկ երեկոյան ժամը 18:00-ին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ իրենք ասուլիսով հանդես կգան: