
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Տիգրան Մեծի պող. 59-ից բարձր կենտ և 46-ից բարձր զույգ համարների, Տիգրան Մեծի պող. նրբանցքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ