
Երեկ սեպտեմբերի 24-ին, Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել 45-ամյա Գայանե Մուրադյանը, ով աշխատում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, “BMW” մակնիշի վրացական NVN 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Հետիոտնը փողոցն անցնելուց է եղել չթույլատրելի հատվածով:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, որը պարզել էր, որ “BMW”-ի վարորդը 24-ամյա Պետրոս Քուրդողյանն է՝ Վրաստանի հանրապետության քաղաքացի, ով սովորում է Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանում:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի