Շիրակի ոստիկանապետը պաշտոնանկ է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյան այսօր պաշտոնանկ է արվել:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մեր հարցին` ի՞նչն է եղել պատճառը, մարզպետը չմանրամասնեց. «Ես խոսել եմ նրա հետ, բայց մանրամասներ չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ պարոն Նադարյանը պաշտոնանկ է արվել»:

Վարդան Նադարյանին կփոխարինի Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը:

Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել նաև Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Հավելենք, որ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդան Նադարյանը և Ռոման Մկրտումյանը մտերիմ ընկերներ են:




Լրահոս