Այսօր Ավանի և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ “Հարսնաքար” ռեստորանը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով 1-ին դատական նիստը:
Սամվելյանը առաջին իսկ նիստում իրեն մեղավոր է ճանաչել, իսկ նրա պաշտպանը միջնորդել է գործը քննել արագացված կարգով:
Մեղադրող Տիգրան Հարությունյանն առաջարկեց Սամվելյանին դատապարտել 6 ամսվա ազատազրկման եւ 200 հազար դրամ տուգանքի:
Որոշում կայացվեց նիստը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 4-ը, երբ ամփոփիչ խոսքով հանդես կգա Վարդան Սամվելյանը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Մամվելյանը հուլիսի 1-ի գիշերը ներխուժել էր “Հարսնաքար” ռեստորան և սպառնացել պայթեցնել այն: Արդյունքում նա ձերբակալվել էր: