Facebook-ը հրապարակում է անձնական նամակագրությու՞նը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Facebook սոցիալական ցանցը հերքել է այն բամբասանքները, թե իբր օգտատերերի անձնական նամակագրությունները հայտնվում են իրենց Facebook-յան պատերին: Որոշ օգտատերեր, մասնավորապես Ֆրանսիայից, հայտնել են, որ 2007-2009 թվականներին ուղարկված անձնական նամակները հանկարծ հայտնվել են իրենց պատերին: Facebook-ը սակայն հայտնել է, որ դրանք եղել են հին գրառումներ, որոնք միշտ էլ եղել են օգտատերերի պատերին:
“Facebook-ը բավարարված է, որ իր օգտատերերի գաղտնիության իրավունքի խախտում չի եղել”, – նշել է սոցիալական ցանցը: Մեկ այլ աղբյուրից BBC-ին հայտնի է դարձել, որ երկու տվյալները ուղղակի չեն կարող խառնվել:
Slaq .am 




Լրահոս