Տևեսը բաց կթողնի «Ֆիորենտինա»-ի դեմ խաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կառլոս Տևեսը բաց կթողնի Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Ֆիորենտինա»-ի դեմ պատասխան խաղը:

31-ամյա արգենտինացին ցավեր ունի ազդրի հատվածում և վերադարձել է Թուրին բուժզննում անցնելու համար: Ակումբում հույս ունեն, որ ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ, և նա կկարողանա մասնակցել «Մոնակոյի» հետ հանդիպմանը:




Լրահոս