
“Արվեստների պատկերասրահ” մշակութային հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ, ներկայացնում է “Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը”: Փառատոնի անվանումն ամբողջությամբ արտահայտում է դրա նպատակը` մի տանիքի տակ համախմբել Հայաստանի և արտերկրի դասական երաժշտության հայ կատարողներին: Արդեն վեցերորդ տարին է`այս փառատոնը մեր երկրի զավակներին հայրենիք է բերում աշխարհի տարբեր անկյուններից: Փառատոնի մասնակիցների թվում են հանրահայտ հայ երաժիշտներ Ֆրանսիայից, Իսրայելից, Դանիայից և Գերմանիայից: