
Հայտնի երգիչ ու շոումեն Նիկոլայ Բասկովը հայտնվել է սկանդալային իրավիճակում: Ռեստորանում հաղորդավարուհի Սվետա Կուրիցինայի հետ հարցազրույցի ընթացքում, հարեւան սեղանին նստած երիտասարդներն անընդհատ շեղում էին նրա ուշադրությունը: Ի վերջո, Բասկովը չի համբերել եւ դիտողություն է արել երիտասարդներին: Դրան հաջորդել են հարեւանների կատակներն ու ծիծաղը, ինչից հետո Նիկոլայն արդեն չի կարողացել զսպել իրեն եւ ափերից դուրս է եկել: