Ռոման Մկրտումյանի պաշտոնանկության պատճառը ֆինանսական չարաշահումնե՞րն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանը: Armlur.am-ի տեղեկություններով, պաշտոնանկության պատճառ են հանդիսացել Ռ. Մկրտումյանի կողմից արված ֆինանսական չարաշահումները: Պարզաբանումներ, սակայն, ՊՊԳՎ պետից ստանալ չհաջողվեց:

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնանկ է արվել նաև Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, ով ուղարկվել է կադրերի ռեզերվ: Վարդան Նադարյանի հետ Armlur.am-ին դեռևս կապ հաստատել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ Ռոման Մկրտումյանի կողմից կատարված ֆինանսական չարաշահումներից մեկին Armlur.amանդրադարձել էր: Մենք հայտնել էինք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության մի շարք աշխատակիցներ լուրջ մտահոգությունների և տարակուսանքի մեջ էին: Պատճառը, ըստ մեզ հասած լուրերի, այն էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՊՊԳՎ փոխանցված դրամական խրախուսանքներն ու հավելավճարները վարչության ծառայողներին չեն հասել: Հավելենք, որ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդան Նադարյանը և Ռոման Մկրտումյանը մտերիմ ընկերներ են:




Լրահոս