Սեպտեմբերի 24-ին Հայաստանում էր գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պատվիրակությանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում ամփոփվել են հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում 2012 թվականի իրականացված աշխատանքները եւ քննարկվել է երկկողմ համագործակցության 2013 թվականի ծրագիրը:
Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը եւ փաստել են, որ 2012թ. ծրագիրը գրեթե ամբողջությամբ իրականացվել է, իսկ 2013 թ. ծրագրի համաձայն նախատեսվում է համագործակցություն ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակներում առաջնային համարվող ուղղություններով, ինչպես նաեւ նաեւ համագործակցության հաստատում երկու երկրների զինված ուժերի մարտական ապահովման ծառայությունների միջեւ: