Խախտվել է Ժիրայր Սէֆիլյանի անմեղության կանխավարկածը. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան բերման են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, ապա ձերբակալվել: Նրանց թվում է ՀԽ համակարգող Ժիրայր Սէֆիլյանի, ում փաստաբանի` Տիգրան Եգորյանի խոսքով, խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը. «Այն, որ հայտարարել են, թե ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի կողմից կանխվել է համակարգված հանցագործությունը, սա արդեն իսկ անմեղության կանխավարկածի խախտում է: Պետք է քննությունը պարզի` նրանք հանցանք գործել են, իրավախախտում արել են, թե ոչ»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, թե 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 4 անձ։

ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը։
Ավելի ուշ տեղեկացանք, որ ձերբակալվել է նաև ՀԽ անդամ Գարեգին Չուգասզյանը:




Լրահոս