«Հիմնադիր խորհրդարան»-ն ընդունում է ռեժիմի մարտահրավերը: Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքի մոտ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը: Վերջինս նշեց, որ ապրիլի 24-ին իրենց պլանները մնում են անփոփոխ, սակայն կոնկրետ մանրամասներ հրաժարվեց ներկայացնել:
Ասուլիսի ժամանակ Գերմանիայի հայկական վերածնունդի ներկայացուցիչ, երկար տարիներ Գերմանիայի հայ համայնքի ղեկավար Ազատ Օրդուխանյանը նշեց, որ իրենց համար դատապարտելի են այս ձերբակալությունները: Նա նշեց, որ տարբեր երկրներում գտնվող Հայկական վերածնունդ կազմակերպության անդամները հայկական դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ կանեն` մինչև Ժիրայր Սէֆիլյանին և ընկերներին բաց չթողնեն:
Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, իրավաբան Հայկ Գրիգորյանը նշեց, որ Քննչական կոմիտեում դեռ մեկ շաբաթ առաջ 28 հոգանոց խումբ է կազմվել և պլանավորվել, թե ինչպես անել, որպեսզի դատարանի խուզարկության որոշում ստանան: «Մինչդեռ Բերձորի դեպքերից հետո ոչ մի քայլ չարեցին, կամ Գյումրիում Պերմյակովի կողմից կատարված սպանության բացահայտման համար ընդամենը մի քանի քննիչներ ներգրավեցին: Ակնհայտ է, որ սա քաղաքական գործ է»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում