Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀԽ անդամներին. Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում նշված է.

«Քիչ առաջ այցելեցի Ձերբակալվածների պահման վայր եւ այնտեղ հանդիպեցի Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Պավել Մանուկյանին:

Մանուկյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել: Ես նրան խնդրեցի նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասաց, որ կայացրել է վերջնական որոշում: Ե՛ւ Պավել Մանուկյանը, ե՛ւ մյուսներն իրենց ձերբակալությունը համարում են ապօրինի եւ տրամադրված են վճռական»:




Լրահոս