Սեպտեմբերի 23-24-ը ՀՀ ԱԻՆՃգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածած կտարածքներում բռնկվածհրդեհների վերաբերյալ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այրվել են, մասնավորապես` Երեւանի Գ.Հովսեփյան փողոցում (Նորքիհեռուստաաշտարակի մոտակայք)՝3500 քմ, Lոռու մարզի Ծաղկաբեր եւՄեծ Պառնի գյուղերի միջանկյալսարալանջին՝ 15 հա, Դարպաս-Լեռնապատ գյուղերի միջանկյալ անտառաշերտում՝ 2 հա,Կոտայքի մարզի Գեղարդ գյուղի “Քոռաբուլախ” կոչվող հանդամասում` 7 հա, Գառնի գյուղի Բանավան փողոցի մոտակայքում` 3 հա, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդկմ-ին՝ Եղեգնաձոր քաղաքի “Քարի տակ” խորտկարանի մոտակայքում՝ 3 հա խոտածածկտարածք եւ 3 լքված տնակ: