Խոյ. Համառ եղեք` այսօր դա ձեզ կօգնի հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ և հասնել նպատակին: Նախաձեռնություն դուք դրսևորում եք տեղին և ժամանակին, իսկ ձեր գաղափարներն էլ շրջապատի աջակցությանն են արժանանում: Հնարավոր է լինում ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը:
Ձեր խնդիր է` կշռադատել ձեր ամեն մի քայլը, որոշումները կայացնել ինքնուրույն, չընկնել ոչ մեկի ազդեցության տակ: Ավելորդ ինքնավստահությունը ձեզ պատիվ չի բերում, ավելին` այն կարող է դառնալ ազգականների և ընկերների հետ տարաձայնությունների պատճառ:
Ցուլ. Հնարավոր են մանր անհաջողություններ, սակայն դուք պահպանում եք լավատեսությունը և թույլ չեք տալիս ոչ մեկին ու ոչ մի բանի ձեր տրամադրությունը փչացնել: Լավ են դասավորվում ուղևորությունները, այդ թվում և` գործնական: Հնարավոր են հետաքրքիր պրոֆեսիոնալ բնույթի առաջարկներ, որոնք ենթադրում են բնակավայրի փոփոխություն:
Հնարավորություն է ստեղծվում ինչ-որ բան փոխել անձնական կյանքում: Հանգիստ հետևեք այն բանին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և սկսեք գործել հենց’ այն պահին, երբ դա իրոք անհրաժեշտություն դառնա:
Երկվորյակներ. Դուք զգում եք, որ ավելինին եք ունակ և դա իրոք այդպես է: Օրը բարենպաստ է կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնություն հանդես բերելու համար` եթե դուք բավարար համառ լինեք, ապա ամեն ինչ ձեր ուզածով կլինի:
Սակայն պետք է հիշեք, որ զգուշավորությունը չի խանգարի և չշտապեք վստահել մարդկանց, ում վատ եք ճանաչում` ցավոք, այսօր մեծ է հավանականությունն այն բանի, որ առաջին տպավորությունը խաբուսիկ լինի: Օրը միանգամայն հարմար է ակտիվ հանգստի, սպորտի, ֆիզիկական աշխատանքի համար: Հնարավոր են սիրային անսպասելի խոստովանություններ:
Խեցգետին. Պարզ օր չէ: Դուք ինքներդ ձեզ փակուղու մեջ եք դնում, որից հետո երկար ժամանակ պիտի դուրս գալու ելք գտնեք: Լավ է այն, որ գոնե ձանձրանալու հիմքեր չունեք, դուք օդում ճանկում եք ուրիշների գաղափարները և առաջարկում սեփականի տեսքով, մեծ խանդավառությամբ ձեռնամուխ լինում նոր նախագծերի իրականացմանը:
Ռիսկի տակ մի դրեք ձեր փողերը, մի մասնակցեք որևէ ֆինանսական արկածախնդրության: Պետք է շրջահայաց լինեք շփումներում` վտանգ կա, որ մարդիկ, ում հետ դուք այսօր գործ եք բռնում, փորձեն մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Դժվար թե հաջողվի դաշնակիցներ ու հովանավորներ գտնել, ձեր խնդիրները պետք է ինքնուրույն լուծեք:
Առյուծ. Այսօր ձեզ շատ հեշտ է հավասարակշռությունից հանելը, և անբարյացկամները անպայման դրանից կփորձեն օգտվել: Իսկ երբ դուք անհանգիստ եք, ապա սովորականից ավելի շատ եք սխալներ թույլ տալիս, և դա հայտնի է բոլորին: Դուք բացառապես ձեր շահերի մասին եք մտածում, ինչը լրջորեն վիրավորում է այն մարդկանց, ում հետ գործ եք բռնում:
Դժվար է ճիշտ վարքագիծ ընտրելը, անտակտ դիտողություններն ու ակնարկները չնկատելը: Անբարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար, իսկ խոշոր գնումները ավելի լավ է հետաձգել: Սպասված գումարները գալիս են ուշացումով, իսկ դուք էլ անհամբեր սպասում եք դրանք ծախսելուն:
Կույս. Այսօր չի հաջողվում զբաղվել ձեզ համար իրոք հետաքրքիր ու կարևոր բանով` ձեզ անվերջ շեղում են: Բավական հաճախ են ձեր գործերին խառնվում մարդիկ, ում դուք չեք վստահում, իսկ նրանցից հեռու մնալ այսօր ձեզ չի հաջողվում:
Հնարավոր են լուրջ տարաձայնությունները կանանց հետ, չի բացառված անգամ, որ բանը հասնի կոնֆլիկտի: Վատ օր չէ ընկերների հետ շփվելու, ձեր և իրենց համար կարևոր հարցեր քննարկելու համար: Հնարավոր է, որ օգնություն ստանաք ավագ ազգականներից որևէ մեկից: Սիրելի մարդը խորհուրդ կտա, որին արժե հետևել:
Կշեռք. Օրն այնքան էլ հաջող չի դասավորվում: Դուք ձախողում եք մի շարք ձեր ձեռնարկումներ, վիրավորվում եք այն մարդկանցից, ովքեր հրաժարվում են ձեզ օգնել, չնայած որ նրանք ունեն դրա համար ծանրակշիռ հիմքեր:
Աշխատեք չվիճել ազդեցիկ մարդկանց հետ` եթե հանկարծ կոնֆլիկտը ձգձգվի, ապա դուք շատ բան կկորցնեք: Շատ կարևոր է կոռեկտ պահել աշխատակիցների և գործընկերների հետ` ձեզ այժմ բոլորովին պետք չէ նրանց հետ հարաբերություններում խնդիրներ ունենալ: Ձեզ թվում է, որ մտերիմները ինչ-որ բան թաքցնում են, և դուք անում եք ամեն հնարավորը` պարզելու համար, թե ինչում է բանը: Այնինչ իրականում խոսքը գնում է մանրուքների մասին, որոնց կարելի է և ուշադրություն չդարձնել:
Կարիճ. Դուք գործում եք չափից ավելի իմպուլսիվ, հենց’ դա էլ դառնում է լուրջ սխալների պատճառ: Ջղագրգիռությունն ու բռնկունությունը ձեզ խանգարում են նորմալ հարաբերություններ հաստատել աշխատակիցների և գործընկերների հետ, դաշնակիցներն էլ փորձում են ձեզ ներգրավել սեփական խնդիրների լուծման մեջ, ինչը ձեր դժգոհությունն է առաջացնում:
Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի, ինչպես նաև անձամբ ձեզ համար կարևոր հարցերի պատասխանները հանգիստ վիճակում փնտրելու համար: Այսօր ընդունած բոլոր պրոֆեսիոնալ բնույթի որոշումները հետագայում կվերանայվեն:
Աղեղնավոր. Չնայած այն բանին, որ երբեմն բարդություններ են ծագում, օրն ընդհանուր առմամբ բավական հաջող է դասավորվում: Դուք լավ եք կարգավորում ձեր պրոֆեսիոնալ պարտավորությունները, հասցնում եք անել բոլոր պլանավորած գործերը, դեռ մի բան էլ ավելին:
Օրը հարմար է գործնական բանակցություններ վարելու համար, դուք դրանցում ձեզ կդրևորեք լավագույն կողմերով: Հնարավոր են նոր ծանոթություններ: Այսօր սկսվող բոլոր հարաբերություններում դուք կձգտեք լիդեր դառնալ, և դժվար թե որևէ մեկը փորձի ձեզ խանգարել դրանում: Արժե ինքնակրթությամբ զբաղվել` այսօր ստացված տեղեկությունները ձեզ անպայման պետք են գալու:
Այծեղջյուր. Աշխատեք հանգստություն պահպանել` սա միակ միջոցն է օրև ձեր ուզածով անցկացնելու համար: Հանձնվել էմոցիաներին, ազատություն տալ դժգոհությանը` այն մեծ սխալն է, որը ձեզ համար կունենա բազմաթիվ տհաճ հետևանքներ: Գործնական բանակցությունները անսպասելիորեն վատ են ընթանում, և դուք էլ ստիպված եք լինում լուրջ զիջումների գնալ: Չեն բացառվում ֆինանսական կորուստները:
Մեկնելով ուղևորությունների, պատրաստ եղեք այն բանին, որ դրանք ձեզանից շատ ժամանակ կխլեն: Չեն բացառվում անախորժությունները ճանապարհին, հնարավոր է փաստաթղթերի կորուստ, տրանսպորտի խափանում:
Ջրհոս. Անհանգիստ, լարված, սակայն նաև շատ հետաքրքիր օր է: Դուք կկարողանաք ընտրել ճիշտ վարքագիծ, շրջանցել անբարյացկամների կողմից լարած թակարդները, գտնել ճիշտ լուծումներ: Շատ սուր է նախազգացումը, դրա շնորհիվ դուք ճիշտ եք կողմնորոշվում ամենաբարդ իրավիճակներում:
Այսօր ասված շատ բաներ չեն համապատասխանում իրականությանը, այպես որ ցանկացած ստացված տեղեկություն լրացուցիչ ստուգման կարիք ունի: Բարենպաստ օր է սպորտով, պարերով զբաղվելու, երկար զբոսանքների համար: Դուք հմայիչ եք, ինչը մեծացնում է ռոմանտիկ ծանոթության հավանականությունը:
Ձկներ. Բարդ օր է, երբ ճիշտ վարքագիծ ընտրելը հաջողվում է ոչ միանգամից, իսկ սխալներից խուսափելն անհնար է դառնում: Բարեբախտաբար, այդ սխալներն աննշան են և մնում են անհետևանք:
Շրջապատի հետ հարաբերությունները սովորականի պես պարզ չեն, դուք զգում եք, որ ձեզանից դժգոհ են, սակայն չեք հասկանում, թե ինչու: Շատ կարևոր է հասկանալ տեղի ունեցող իրադարձությունների բուն պատճառը, չի կարելի ձև թափել, թե խնդիրներ չկան: Օրը հարմար է նոր նախագծերի իրականացումը սկսելու, ինչպես նաև աշխատանքի վայրը փոխելու համար: Անհրաժեշտ է զգույշ լինել ֆինանսական հարցերում: