Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւանի տարբեր գիշերային ակումբներում ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ է անցկացնում: Ու հատկապես վերջին շրջանում հաճախակիացել են նման ստուգումները: Տեղեկացանք, որ դրանք անցկացվում են շների միջոցով: Համաձայն մայրաքաղաքում պտտվող լուրերի՝ ոստիկանները գիշերային ակումբներում փնտրում են զենք, զինամթերք եւ պայթուցիկ սարքեր: Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից մեզ փոխանցեցին. «Ոստիկանությունը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, որոնք ուղղված են մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելուն, հասարակական կարգի պահպանմանը, ինչպես նաեւ հանցագործությունների կանխմանը»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ